Ի՞ՆՉ Է EDCAMP-Ը

Էդքեմփը ձևաչափ է մասնագիտական կրթական համայնքներ կայացնելու՝ փորձի փոխանակման, խնդիրների և լուծումների քննարկման, ոլորտային քաղաքականության համատեղ զարգացման միջոցով։

5

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

2500 թ

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՐՑ—ԱՌԱՋԱՐԿ

120

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՍԵՍԻԱ

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ EDCAMP

Համայնքային Edcamp-ը ձևաչափային որոշ սկզբունքների համաձայն, մեզնից անկախ կազմակերպմամբ, բաց հավշեվտողականությամբ որևէ նեղ մասնագիտական կամ տարածքային ուղղվածության կրթական համաժողով-հարթակ է։

Ավելի լայն մասնակցություն

  1. Ըստ մարզերի, քաղաքների, գյուղական համայնքների

  2. Ըստ ուսուցչական խմբերի 

  3. Ըստ բազմամասնագիտական խմբերի 

  4. Ըստ դպրոցների ղեկավարների միավորումների

  5. Ըստ դպրոցական կամ հանրակրթական այլ ցանցերի

  6. Ըստ ծնողավարման խմբերի,  համայնքների կամ կառույցների

Ավելի խորը քննարկումներ

Անկախ մասնագիտական կրթական համայնքների կայացում

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ EDCAMP-Ի ԳՈՐԾԱՐԿՈՒՄ

Ցանկացած խումբ կարող է դիմել համայնքային Edcamp կազմակերպելու

Տրամադրում ենք Edcamp-ի ուղեցույց, խորհրդատվություն և հանրայնացում

Համայնքային Edcamp-ը հաստատվում է, եթե բավարարում է սկզբունքներին։

Համայնքային Edcamp-ը ապահովում է բաց հաշվետվողականություն

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ EDCAMP ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Ուսուցչական խմբեր՝ մեկ կամ մի քանի առարկայի կամ ծրագրի շուրջ կենտրոնացած (նախադպրոցական, տարրական, միջին, ավագ ծրագրերի)

Բազմամասնագիտական կամ նեղ ուղղվածությամբ խմբեր կամ միավորումներ. օրինակ հոգեբանների, լոգոպեդների, խմբեր կամ ասոցիացիաներ

Նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև դրանց ղեկավարների ցանցեր, միավորումներ

Ծնողավարման համայնքներ

Edcamp-ը շարժում է, որտեղ #The ProfessionalCommunityMatters