PANPHOTO_VS_030.jpg

Էդքեմփի տեսլականը

2019 թվականին մենք մեկնարկեցինք եռամյա Edcamp նախագիծը Հայաստանում։ Մեր նպատակն էր ստեղծել այնպիսի միջավայր, որ ի մի կբերեր կրթության շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու փորձը՝ միասին մտածելու և գործելու համար: Մենք նպատակ ունեինք կամրջել ուսուցիչներին, դպրոցների ղեկավարներին, քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին և ծնողներին: 

Մենք սկսեցինք Edcamp համաժողովով՝ Հայաստանի առաջին կրթական համաժողովի մեկնարկով: Լինելով անվճար հանրային միջոցառում՝ Edcamp-ը 2019թ.-ին 450 մասնակիցներից աճեց մինչև 5000 մասնակից 2020թ.-ին: Edcamp-ը թույլ տվեց մասնակիցներին համատեղ որոշել քննարկման թեմաները և մասնակցել օրակարգի այն քննարկումներին, որոնք լավագույնս համապատասխանում են իրենց կարիքներին:  

2021 թվականին մենք մեկնարկեցինք «Համայնքային Էդքեմփ» նախագիծը։ Այն մենթորական աջակցություն տրամադրեց երեք ինքնակազմակերպված թիմերի՝ ստեղծելու համայնքային Edcamp համաժողովներ՝ տեղական մակարդակում կրթական խնդիրների շուրջ: Թիմերից մեկն անգամ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ստացավ «տարվա լավագույն դպրոցական նախաձեռնություն» մրցանակը։

Սկսած 2022 թվականից՝ մենք յուրաքանչյուր ինքնակազմակերպված թիմի տալիս ենք ազատ գիտելիքներ՝ կազմակերպելու իրենց Edcamp-ը, կառուցելու կամ ընդլայնելու տեղական փորձառնական համայնքները: 

Էդքեմփի գիտելիքը

photo_2022-03-05 11.55_edited.jpg

Գիրք` «Վերափոխ(վ)ող ուսուցիչը»

Գիրքն  ուսումնասիրում է ուսուցիչների գործունակությունը, ռեֆլեկտիվ ուսուցումը, փորձառնական համայնքները և Էդքեմփը՝ որպես զորացնող մասնագիտական ուսուցման մոդել: (Գիրքը հայերեն է) 

Վիդեո փոդքաստներ
«Վերափոխ(վ)ող ուսուցիչը»

Տեսանյութերի այս շարքը քննարկում է ուսուցիչների գործունակությունը, ռեֆլեկտիվ ուսուցումը, փորձառնական համայնքները և Էդքեմփը՝ որպես զորացնող մասնագիտական ուսուցման մոդել: 

Add a heading (1).png

Edcamp կազմակերպելու ուղեցույց

Այս ուղեցույցն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Edcamp-ի կազմակերպումը` թիմը թիմը հավաքելուց մինչև համայնքի ներգրավումը, դրամահավաքը, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին հետևելը: 

Էդքեմփ Հայաստան 2020 

Ուսումնասիրեք Edcamp 2020-ի քննարկումները: Քաղաքականության 2 ֆորում ՀՀ խորհրդարանի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, կրթական փորձի փոխանակման 64 քննարկում, 5 հիմնական դասախոսություններ աշխարհահռչակ հետազոտողների կողմից: 

Edcamp Armenia 2019 

Ուսումնասիրեք Edcamp 2019-ի քննարկումները: Քաղաքականության 2 ֆորում՝ ՀՀ խորհրդարանի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, կրթական փորձի փոխանակման 60 քննարկում, 1 հիմնական դասախոսություն հայտնի հետազոտողի կողմից: 

maxresdefault (25).jpg

Ազդեցությունը քաղաքականության վրա

Edcamp-ը հազարավոր շահառուների  հնարավորություն է տվել ներգրավվել կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակման մեջ՝ քաղաքականություն մշակողների հետ առ դեմ քաղաքականության քննարկումների միջոցով:

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝
US flag with inscription.jpg
ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ՝
FNF_Englisch_Schwarz_Screen.png
UNICEF_ForEveryChild_Black_Vertical_RGB_
AUA_ML_RGB_ENG.png
ՄԵՐ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ