
ՀԵՏԱԶՈՏԱՀԵՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Պարադիգման հետազոտում է կրթության քաղաքականության մշակումը: Մենք պարբերաբար իրականացնում ենք մասնակցային, լայնամասշտաբ ոլորտային քննարկումներ, որոնք ներառում են բարձրաստիճան քաղաքականություն մշակողներ և հետազոտողներ: Պարադիգման նաև իրականացնում է զրույցներ կրթության քաղաքականության աշխարհահռչակ հետազոտողների հետ:
Մեր ստեղծած զեկույցները խթանում են Հայաստանում քաղաքականության մշակումը: Առայժմ ստեղծել ենք չորս զեկույց, որոնք ներառում են քաղաքականության վերաբերյալ հազարավոր մեկնաբանություններ և առաջարկներ, և որոնք ներկայացրել ենք կառավարություն և Ազգային Ժողով:

ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Ամփոփում է 2000 հարց, առաջարկ և մեկնաբանություն՝ հիմնվելով հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց քննարկման վրա, որը Զում հարթակում ունեցել է մոտ 3000 մասնակից և ուղիղ հեռարձակվել է ֆեյսբուքում: (հայերենով)

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Ամփոփում է հարյուրավոր հարցեր, առաջարկներ և մեկնաբանություններ՝ հիմնվելով հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց քննարկման վրա, որը զում հարթակում ունեցել է մոտ 2500 մասնակից և ուղիղ հեռարձակվել է ֆեյսբուքում: (հայերենով)

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Ամփոփում է հարցեր, առաջարկներ և մեկնաբանություններ՝ հիմնվելով հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց քննարկման վրա, որը զում հարթակում ունեցել է մոտ 1540 մասնակից և ուղիղ հեռարձակվել է ֆեյսբուքում: (հայերենով)

ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ
Ամփոփում է հարցեր, առաջարկներ և մեկնաբանություններ՝ հիմնվելով հունիսի 27-ին տեղի ունեցած առցանց քննարկման վրա, որը զում հարթակում ունեցել է մոտ 400 մասնակից և ուղիղ հեռարձակվել է ֆեյսբուքում: (հայերենով)