
Ինչո՞ւ են հասարակ կանայք և տղամարդիկ, նրանց հարաբերությունն այն կառույցների (հասարակական, սովորույթային, տնտեսական, և այլ) հետ, որոնք ազդել են նրանց գործունակության վրա գրեթե բացակայում հայոց պատմության դասագրքերից: Պատմություն # 5-ն ուսումնասիրում է հայոց պատմության որոշ թեմաներ հասարակ տղամարդկանց և կանանց առօրյա կյանքի տեսանկյունից:
Պատմություն # 5- ը նորարարական ռեսուրսատուփ է՝ պատմությունը դասասենյակում և դրանից դուրս ուսուցանելու/ուսումնասիրելու համար: Ռեսուրսատուփը պարունակում է 240 սկզբնաղբյուրային քարտեր, որոնք տրամադրում են առաջնային աղբյուրի տեղեկատվություն՝ կապված հայոց պատմության ընտրված թեմաների հետ: Պատմություն # 5-ը ներառում է Ուսուցչի ուղեցույց, որ պարունակում է մանրամասն դասապլաններ և պատմական համատեքստի նշումներ՝ սկզբնաղբյուրային քարտերն արդյունավետ օգտագործելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Պարադիգմա կրթական հիմնադրամը մշակել են Պատմություն # 5-ը համատեղ՝ կիրառելով մի քանի պատմաբանների, կրթության մասնագետների և նկարչի գիտելիքներն ու փորձը՝ ինչպես նշված է ստորև ներկայացված Ուսուցչի ուղեցույցում:
.png)
Պատմություն# 5 Ուսուցչի ուղեցույց
Բեռնել դասապլանները և պատմական համատեքստի նշումներ՝ սկզբնաղբյուր քարտերն արդյունավետ օգտագործելու համար: Մենք պարբերաբար թարմացնում ենք ուղեցույցը: