
«Կենդանի պատմություն»
ակտիվ պատմական մտածողության զարգացման ծրագիր
«Կենդանի պատմություն»՝
Պատմության ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման նախագիծ ՝ պատմական ակտիվ մտածողության հմտությունների զարգացման համար
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կենդանի պատմություն» ծրագիրը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական պետական և մասնավոր դպրոցների պատմության ու հասարակագիտության ուսուցիչների համար։
Ծրագրի շրջանակում ուսուցիչները՝
-
կստանան «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության աջակցությամբ մշակված «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով այն երաշխավորվել է որպես ուսումնական նյութ։
-
կմասնակցեն 2 առցանց ներկայացում-աշխատարանի. մեկը՝ մինչ ս.թ. հունիս ամիսը, մյուսը՝ ս.թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին
-
կստանան գրքում ներկայացված ռազմավարությունների կիրառման առցանց խորհրդատվություն դրանցից 4-ը հաջորդ ուսումնական տարում իրենց դասերի ընթացքում փորձարկելու նպատակով,
-
կմասնակցեն պատմության ուսուցման վերաբերյալ հետազոտության՝ հաջորդ ուսումնական տարում փորձարկած 4 դասերի հիմքով,
-
կստանան հնարավորություն տարածել իրենց փորձառությունն այլ ուսուցիչների շրջանում և դառնալ պատմական ակտիվ մտածողության ուսուցիչ-առաջնորդ։
Ծրագրի շրջանակում երկրորդ աշխատարանն ու փորձարկումների մեծ մասը կկազմակերպվեն հաջորդ ուսումնական տարվան ընդառաջ։
Գիրքը ներկայացնում է «պատմական ակտիվ մտածողության» տեսությունը, դրանից բխող մի քանի տասնյակ ուսումնական ռազմավարություններ, որոնք միտված են սովորողների պատմական մտածողության զարգացմանը։ Ռազմավարությունները մասնավորեցված են դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության համատեքստին և դասակարգված են՝ ըստ պատմական ակտիվ մտածողության հմտությունների։
Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական պետական դպրոցների պատմության և հասարակագիտության բոլոր ուսուցիչները պետք է անցնեն ընտրության փուլ՝ լրացնելով ստորև բերված հայտադիմումը մինչև ս.թ. ապրիլի 5-ը՝ ժամը՝ 24:00։
Կայքում հայտը լրացնելու որևէ տեխնիկական խնդրի դեպքում փորձեք լրացնել սույն հղումով՝ https://forms.gle/jinyDA5YqpH7cB7T8
Հայտը լրացնելուց հետո սղմեք «Ուղարկել» կոճակը. ուղարկելուց հետո Ձեզ կերևա հետևյալ գրությունը՝ «Շնորհակալություն հայտի համար: Ձեզ հետ կկապվենք ապրիլ ամսվա ընթացքում:»